![]()
Անգլիական Արևմտյան Յորքշիր կոմսության բնակչուհին շան հետ զբոսնելիս հանդիպել է առեղծվածային կենդանու:
Հրատարակությունը գրում է, որ Թրեյսի Լոուն մեքենան կայանելով շան հետ ցանկացել է գնալ զբոսանքի: Բայց այդ պահին նա վարդագույն տարօրինակ կենդանի է տեսել, որը շատ ընկերասեր է եղել և անգամ մտել է Լոուի մեքենայի տակ:
«Նա այնտեղ նստեց 10 րոպե, կարծես ինձ հետ ուզում էր տուն գալ: Հետո, հնարավոր է, ինչ-որ բան վախեցրեց նրան, փախավ»,- պատմել է բրիտանուհին:
Ենթադրվում է, որ դա կզաքիս է եղել, որը հիվանդության պատճառով ճաղատացել է:
![]()