![]()
Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային վարակի 8 984 դեպք, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնում է COVID-19- ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Ըստ շտաբի՝ նոր դեպքերի 38.5% -ն առանց ախտանշանների է:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է COVID-19- ի 467 673 դեպք, որոնցից 5 859-ը՝ մահվան ելքով: Բուժվել է 226 731 մարդ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի վերաբերյալ նոր տվյալներ:
07.06.2020թ․ ժամը 11։00 դրությամբ՝ գրանցվել է վարակի 766 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 13130 է, առողջացել է 4014 մարդ,փաստացի բուժվողների թիվը՝ 8844 է։
Ընդհանուր թեստերվել է 69171 մարդ։
Մահացել 200 պացիենտ, այլ պատճառներով՝ 72 մահ է գրանցվել։
![]()