«Գլորիա» կարի ֆաբրիկայի քանի աշխատակից է վարակվել կորոնավիրուսով

Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135_ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է:

Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետեւանքներով: Այսօր առավել, քան երբեւէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարեւոր է: Մենք պարտավոր ենք դրսեւորել պատասխանատու վարքագիծ’ հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք #կրելդիմակ, #փրկելկյանքեր, մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը»,- գրել է մարզպետը։

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135_ը "Գլորիա" կարի ֆաբրիկայի…

Posted by Andrey Ghukasyan on Friday, June 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ