![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավել են, քան տղամարդիկ։
Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը՝ կանայք»,-նշել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի վերաբերյալ նոր տվյալներ:
07.06.2020թ․ ժամը 11։00 դրությամբ՝ գրանցվել է վարակի 766 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 13130 է, առողջացել է 4014 մարդ,փաստացի բուժվողների թիվը՝ 8844 է։
Ընդհանուր թեստերվել է 69171 մարդ։
Մահացել 200 պացիենտ, այլ պատճառներով՝ 72 մահ է գրանցվել։
![]()