![]()
ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարում է, որ մենք փորձ չունենք:
Եկեք հասկանանք` ինչ փորձի մասին է խոսքը:
Այո մենք փորձ չունենք`
- 1. Ընտրություններ կեղծելու
- 2. Քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու
- 3. Հյուսիս-հարավից ժողովրդի փողերը յուրացնելու
- 4. Առանց հաշվիչների գազալցակայաններ աշխատացնելու, այդպիսով յուրացնելու ժողովրդի գումարները
- 5. Չնչին գումարով տարբեր օբյեկտներ յուրացնելու
- 6. Պետականության և բարձր արժեքների վերաբերյալ տեքստ կարդալու և դրանց 180 աստիճան հակառակ մեթոդներով գործելու
- 7. Բոլորին վերևից նայելու, այդ թվում քրեական օրենսգրքին
- 8. Հարաբերությունների հետևանքով մարդկանց ունեզրկելու «Ախռանիկների» միջոցով մարդկանց ծեծելու և ունեզրկելու:
- 9. Իրեն «փուռը» տվող և թևերի տակ ձմերուկ դնող «քաղաքական» դեմքերի, որպես խորհրդատուներ շրջապատվելու:
- 10. Պետական, քաղաքական, բարոյական դավաճանների հետ շփվելու` հույս փայփայելով անցյալի ամենեթողության վերադարձի և այսպես շարունակ:
Փոխարենը ունենք հետևյալ փորձը:
- 1. Բարձր մակարդակի, և ինչպես կասի ժողովուրդը մաքուր ընտրություններ կազմակերպելու, այդպիսով երկրի ամուր հիմքեր կառուցելու
- 2. Մարդուն որպես բարձրագույն արժեք վերաբերվելու
- 3. Բյուջեին որպես ժողովրդի սեփականություն վերաբերվելու
- 4. Գործարարների շահերը պաշտպանելու
- 5. Մարդու հիմնարար ազատությունները պաշտպանելու :
- 6. Օրենքի առաջ հավասար լինելու:
- 7. Չգցելու:
- 8. Փողը պետությունից և պետականությունից չգերադասելու:
- 10. Անկախ դեպքերից և դեպքերի մասնակիցներից` արդարության կողմը լինելու
Հայաստանի հինը ներկա է միայն որպես պատմություն, նախկինից մնացած բեկորները, երբ օրգանիզմի համար վտանգավոր են դառնում և դեղերով հնարավոր չի լուծել խնդիրը, ուրեմն պետք է վիրահատել: Սա պետության և պետականության խնդիր ա, որի համար շատ երկար տարիներ պայքար ա մղվել:
Մեր ժողովուրդը նախկին բարքերին վերադարձ թույլ չի տա:
![]()