«Աղոթեք, որ հանկարծ թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ չհայտնվեք հիվանդանոցների հերթերի մեջ․..». ԵՊՀ դոցենտ

ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԴԱԺԱՆ ԲԱՆ ԵՄ ԱՍԵԼՈՒ..❗️Ոմանք ծիծաղում էին հիվանդներին սորտավորելու արտահայտության վրա կամ ավելին քննադատում նման մոտեցման հակամարդկային լինելը:

Հասանք էդ օրվան. շարունակեք նույն ոգով թքած ունենալ դիմակ կրելու հորդորների, պաշտոնյաների ասածների ու մնացած ամեն ինչի վրա, ազգովի պրոֆեսոր ենք կտրել, բոլորը վարչապետ ու նախարար են…

❗️ Դիմակի տակ դժվարությամբ շնչելու պատճառաբանությամբ դա չկրողներ ու հիվանդների սորտավորման շուրջ փիլիսոփայական մտքեր արտահայտողներ, աղոթեք, որ հանկարծ թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ չհայտնվեք հիվանդանոցների հերթերի մեջ ու խնդրեք, որ թթվածին տան շնչելու, իսկ բժիշկները ստիպված լինեն որոշել, արժե ձեզ վրա ժամանակ ու ռեսուրս ծախսել, թե ձեր հարևանը փրկվելու ավելի մեծ շանս ունի, գոնե նրան տան էդ շանսը…❗️»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ