«Ինչո՞ւ չեք խնդրում բարեկամ երկրներին Հայաստան գործուղել բժիշկներ». Ռաֆայել Հովհաննիսյան

Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի համագործակցությամբ ստեղծված «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր վարչապետը բնորոշեց վիճակը երկրում որպես ԴԺՈԽՔ : Իրա բառերն ա: Ու ասեց, որ 200 վարակված հիվանց այս պահին չի ստանում բուժոգնություն,որովհետև տեղ չկա: Մեկն ու մեկը կարող է ինձ բացատրել, ինչո՞ւ մենք չենք դիմում ուրիշ երկրներին:

Երկրում կան այսօր դատարկ հիվանդանոցներ, որտեղ չկան համապատասխան մասնագետներ: Ինչո՞ւ չեք խնդրում բարեկամ երկրներին Հայաստան գործուղել բժիշկներ: Ինչի՞ն էք սպասում:

Պալո՞ժ չի մեզ, թե ի՞նչ:
100 բժիշկ կփրկի 1000 կյանք:
Դա բացատրության կարիք չունի : Կառավարությո՞ւն:

Ձեր սիրած ՀՀ քաղաքացու հաշվին ապրող 88 պատգամավո՞ր: Դուք բացի վարչապետի խոսքերը ՖԲ — ում տարածելուց ուրիշ բան գիտե՞ք էս կյանքում անել
Պարոն նախագահ, բոլորս անգիր գիտենք, որ ձեր նման կապեր աշխարհում ոչ մեկ չունի: 100 բժիշկ և թեստեր Հայաստան կարո՞ղ էք բերել:
Ի՞նչ ա կատարվում»:

Հենց նոր վարչապետը բնորոշեց վիճակը երկրում որպես ԴԺՈԽՔ : Իրա բառերն ա: Ու ասեց, որ 200 վարակված հիվանց այս պահին չի…

Posted by Rafael Hovhannisyan on Saturday, June 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ