«Ինչպես կազմակերպել հարսանիք պանդեմիայի ժամանակ»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային գրառումը

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր ինստագրամում  նոր լուսանկար է հրապարակել, որում հումորային տարբերակով հետեւորդների հետ կիսվել է, թե ինչպես պանդեմիայի ժամանակ հարսանիք կազմակերպել։

Կադրում դերասանը ծաղկեփնջով կանգնած է, իսկ մանեքենները նստած են գեղեցիկ շարքերով դասավորված աթոռներին։ Հրապարակմանը կից սիրված դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ինչպես կազմակերպել հարսանիք պանդեմիայի ժամանակ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ