Օրենքով գող Դեդ Հասանի սպանության որոշ նոր դրվագներ են հայտնի դարձել

Ռուսաստանի քննչական կոմիտեն նոր մեղադրանքներ է առաջադրել 2013 թվականին Մոսկվայում սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի սպանության գործով։ Հանցավոր շրջանակների ևս երկու ներկայացուցիչ մեղադրվում է սպանությանը օժանդակելու մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Տագանյան» կազմակերպված խմբի պարագլուխներ Իգոր Ժիռնոկլեևը ու Գրիգորի Ռաբինովիչը մեղադրվում են ոչ միայն Ուսոյանի, այլև փաստաբան Նատալյա Վավիլինայի սպանությանը օժանդակելու համար։ Նրանք, սակայն, չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։ Սպանության օժանդակությունից բացի, նրանց մեղսագրվում են նաև բանդիտիզմի, շորթման և մի շարք այլ մեղադրանքներ։

Դեդ Հասանը, հիշեցնենք, հետխորհրդային տարածքի հանցավոր համակարգի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն էր։ Չնայած ազգանվան հայկականությանը, Ուսոյանը թբիլիսյան ծագումով եզդի էր։

Նրա սպանությունը կապվում է հանցավոր կլանների միջև ազդեցության և բիզնեսների համար բախումների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ