![]()
Ռուսաստանում գրանցվել է մի դեղամիջոց, որ օգտագործվում է կորոնավիրուսային հիվանդության բարդ վիճակի բուժման համար։ Գրանցումն իրականացրել է երկրի առողջապահության նախարարությունը։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Լևիլամաբ» դեղամիջոցը, որ գրանցվել է «Իլսիրա» անունով, ցուցված է այն հիվանդներին, որոնց մոտ կորոնավիրուսային հիվանդությունը ծանր բարդացումներ և խիստ բորբոքումներ է առաջացնում, որոնք կարող են նաև մահվան պատճառ դառնալ։
Դեղամիջոցն արտադրող ընկերությունը տեղեկացրել է, որ 13 կենտրոններում միջոցի կլինիկական ուսումնասիրությունները շարունակվում են։ Այժմ տրված արտոնագիրը ժամանակավոր է, մինչև կլինիկական փորձարկումներն ավարտվեն, և ընկերությունը մշտական լիցենզիա ստանա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
![]()