![]()
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Գորիսում տեղի ունեցած ուժեղ կարկտահարությունից:
«Ուժեղ կարկտահարություն Գորիսում։ Տեսանյութը՝ Ալեն Մաթևոսյանի 06.06.2020»,- գրել է Սուրենյանը:
Հավելենք՝
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հունիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 6-ին` օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17մ/վրկ:
Ուժեղ կարկտահարություն Գորիսում։ Տեսանյութը՝ Ալեն Մաթևոսյանի 06.06.2020
Posted by Gagik Surenyan on Saturday, June 6, 2020
![]()