Շարունակելով Արտաշատի թիվ 2 դպրոցի թեման՝ հարկ ենք համարում նշել, որ Նոր Հայաստանում չկան արտոնյալներ, չկան զանգերով հարց լուծողներ

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շարունակելով Արտաշատի թիվ 2 դպրոցի թեման։
Ըստ օդում կախված լուրերի փորձ է արվում նախկին ռեժիմի ներկայացուցիչների, ծանոթների միջոցով ճնշումներ գործադրել այդ դպրոցի նյութերը ուսումնասիրող իրավապահների վրա։ Շրջանավարտների ծնողներին համոզում են բողոքներ ներկայացնել և պահանջել իրենց աշակերտների վկայականները, այդպիսով առերևույթ փորձ է արվում կասեցնել կամ առնվազն խանգարել ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia֊ան աշխատակիցներին լիարժեք և բազմակողմանի լաբորատոր զննություններ, այլ քննչական գործողություններ, այլ կերպ ասած պատշաճ քննություն իրականացնել։

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Նոր Հայաստանում չկան արտոնյալներ, չկան զանգերով հարց լուծողներ, հնարավոր չէ կասեցնել արդարադատական գործընթացը և մենք դրա համար ենք պայքարում։ Ջանք ու եռանդ չենք խնայի, կօգտագործենք ողջ ներուժը և թույլ չենք տա խանգարել Իրավապահների աշխատանքին։
Ոչ մի մուկ, ոչ մի ալիկ ձեզ չի փրկի…
Մեզ չխառնեք ոմանց հետ…

Պետական վերահսկողություն իրականացնող կառույցներին կոչ ենք անում ուշադրություն դարձնել այս դեպքի վրա, ապահովել անաչառ քննության պայմանները։
ՀՀ Արարատի մարզպետարան
Ոստիկանության Արտաշատի բաժին
Garik Sargsyan
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Gohar Mamikonyan
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը առգրավվել է Մատյաններ, Ավարտական վկայականներ այլ փաստաթղթեր և այժմ ուսումնասիրում է դրանք։ Ըստ մեզ հասած տեղեկությունների կան առնվազն մի քանի կոպիտ խախտումներ։

Շարունակելով Արտաշատի թիվ 2 դպրոցի թեման։Ըստ օդում կախված լուրերի փորձ է արվում նախկին ռեժիմի ներկայացուցիչների,…

Posted by Hayk Stepanyan on Friday, June 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ