«Covid-19-ը խփում է ոչ միայն թոքերին, այլ նաև որոշների ուղեղին»․ Համազասպ Դանիելյան

Դեռ մի երկու ամիս առաջ եմ ասել, որ Covid-19-ը խփում է ոչ միայն թոքերին, այլ նաև որոշների ուղեղին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

«Հիմա էլ համոզվում ենք, որ եթե համավարակով պայմանավորված շատերը դիմակ են դնում, կան նաև այնպիսիք, որ հանում են իրենց «դիմակները»։

Այս պահին և առաջիկայում կարևորագույն հարցը մարդկանց կյանքն ու առողջությունն է և համավարակի դեմ պայքարը, իսկ թե այդ պայքարի ընթացքում ով ինչպես պահեց, անպայման կխոսենք իր ժամանակին»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ