«Սերժիկը մի լավ բան արած ունի, ո՞նց կարելի է չասել, անտեսել, ուրանալ։ Մարդը գիտեր, ինչ բան է դոդիզմը…». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյաան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է .

Սերժիկը մի լավ բան արած ունի, ունի՛` ո՞նց կարելի է չասել, անտեսել, ուրանալ։ Մարդը գիտեր, ինչ բան է դոդիզմը, դրա համար էլ ժամանակին փչացրեց դրանց ու հեռացրեց իրենից էլ, քաղաքականությունից էլ, ոչ թե` «ոչ դոդացման» անվան տակ, ծառուկյանականներին հեղափոխության քայլքով` սահուն ընդդիմություն կարգեց` մեյդան գցեց։

Ինչ որ է։ Ծառուկյանը, /համապատասխան/ որոշել է կառավարության կազմը /համապատասխան/ հարյուր տոկոսով փոփոխել։ Փրկված են.. Շունը տիրոջը չի ճանաչում։ Ով ինչ ուզում, հայտարարում է` ճամարտակում, ու ով ասես, երկիրը փրկողի դեր ստանձնած` պայքարում է ոչ թե երկրի, պետության, այլ սեփական անձի առաջ գալու` աթոռ փախցնելու համար։

Ես ոչ ոքի չեմ մեղադրում այն էլ այս ծանր իրավիճակում, միմիայն մեղադրում եմ իշխանություններին, որ տեր չեղան իրենց` հեղափոխությունից առաջ արած հայտարարություններին։ Չքաղհանեցին քաղաքական դաշտը մոլախոտներից։ Քանի անգամ եմ ասել` քաղաքական գնահատական չտալու արդյունքները, վայելելու եք, վայելում ենք` ինչին օր-օրի ականատես ենք լինում։ Ինչպես կարելի էր մարտի մեկ ապրածներս հանդուրժեինք, ծառուկյաններին։

Այն դեպքում, որ մարտի մեկից հետո, արյունով բռնագրավված իշխանությունների ձեռքը սեղմեցին ու իրենց օգուտը քաղելու ճիշտ ժամանակը օգտագործեցին։ Հաճախորդ եղել են ու կան։ Ու հաճախորդ կուսակցության անդեմ հավաքագրվածների համար բացի համապատասխանի որոշումներից այն կողմ, չի եղել, ոչ մի կարեւորագույն արժեք դրանց գոյությունը։

Հեղափոխությունից առաջ, Ծառուկյանը օլիգարխ-բիզնեսմեն էր, հեղափոխությունից հետո բիզնեսմեն չէր։ ԱԺ-ում էլ չպետք է հայտնվեին բիզնեսմեններ։ Բայց դե` խոսքը ուժ չուներ, որովհետեւ մինչեւ այսօր միմիայն ճառեր ենք լսում, ու ոչ մի գործողություն, արդյունքում` շոշափելի արդյունքներ չարձանագրելով։ Վերջիվերջո ունեցեք վճռականություն ու կամք, հերիք է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ