![]()
Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 6,850,473 մարդ, ապաքինվել է 3,351,249-ը, մահացել՝ 398,244-ը։ Ներկայում աշխարհում կա 3,100,980 ակտիվ դեպք։
Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,965,708 դեպք։
Առաջին հնգյակում են նաև Բրազիլիան (646,006), Ռուսաստանը (449,834), Իսպանիան (288,058), Միացյալ Թագավորությունը (283,311)։
COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 111,390 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (40,261), Բրազիլիան (35,047) Իտալիան (33,774), Ֆրանսիան (29,111):
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
![]()