Կորոնավիրուսից մահվան քանի դեպք է գրանցվել Հայաստանում և քանի տարեկան էր ամենաերիտասարդը

Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Թարմացվել է 06.06.2020թ․ ժամը 11։00-ին

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 12364
  • Առողջացածներ — 3720
  • Փաստացի բուժվողներ -8385
  • Ընդհանուր թեստեր — 66674
  • Մահվան ելքեր — 190
  • Մահվան ելքեր այլ պատճառով –69

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ