«Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ քաղաքացիներին հորդորեց հետևել անվտանգության կանոններին՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար:

Նա նշեց, որ երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելով, կարող են վարակել իրենց շրջապատին:

«Որքան շատ է վարակվածների թիվը, այնքան շատ է ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը, մահացությունների թիվը ևս ավելանում է:

Մեր առողջապահական համակարգի հզորությունը մեծացել է, շարունակում է մեծանա, սակայն, եթե ծանր դեպքերը շատանան, ապա հիվանդանոցներում տեղ չի լինի:

Նման դեպքերում մենք ստիպված ենք լինելու վերադառանալ տոտալ լոքդաունի, կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետևանքներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, June 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ