«Սեյրան Սարոյանը կասեր’ այ Գագիկ Նիկալայիչ ջան, հո դու էլ միամիտ չես…». Ստյոպա Սաֆարյանը՝ Գագիկ Ծառուկյանին

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասվում է.

Սեյրան Սարոյանը կասեր’ այ Գագիկ Նիկալայիչ ջան, հո դու էլ միամիտ չես?

Վանեցյանը ենթադրենք անփորձ էր, կուտ գնաց, բա դու էլ հո հարվրդների մասին իմացող, քեմբրիջների լորդերին ու լորդուհիներին անձամբ ճանաչող, քեզ ինչ պատահեց, որ չջոկեցիր, որ այս կառավարությանը ոչ թե դու ես ժամանակ տվել, որ սվիստոկը փչես, թե լրացել է, այլ ժողովրղի 80 տոկոսը, էն էլ’ 5 տարով, էն էլ Հայաստանի ամենաազատ ընտրություններում..

Մի բան դրուստ ես ասում, որ իշխանության մեջ ու տարբեր օղակներում քարը քարին չդրած մարդիկ կան մնացած ու պրոֆեսիոնալիզմ է պետք, մարդիկ ու ուժեր են պետք, որ ոլորտ չեն տապալել, բայց այդքանն ասելուց հետո անհասկանալի է, թե կոալիցիոն համատապալող ԲՀԿ-ն ինչի պետք է դրա մասին խոսեր…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ