«Հոգու խորքում մտածում եմ, որ արդար չէ»․ Լուսինե Թովմասյանը որդու 10 ամսականը նշելու մասին

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր, ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն ամուսնու եւ երկու բալիկների՝ Արիանայի եւ Ալեքի հետ է։

Հրապարակմանը կից արված գրառումից պարզ է դառնում, որ Ալեքի 10 ամսականին նվիրված ընտանեկան խնջույքի ժամանակ են արվել կադրերը։ Լուսինեն լուսանկարներին կից գրել է․

«Իրականում հիշում եմ` Արիանայի ամսական ծնունդները ինչպես էի նշում: Անպայման տորթ էի պատվիրում ինչ- որ թեմատիկայով, զգեստն էլ անպայման պետք է նույն թեմայով ո ւ համահունչ լիներ: Իսկ Ալեքի հետ մի տեսակ շատ ավելի թեթև ասեմ, թե հանգիստ, բայց նման բաների վրա ուշադրություն չեմ դարձնում:

Ինքս իմ մեջ ուզում եմ հասկանալ` ինչից է դա. Ալեքը երկրորդ բալի՞կն է (այս տեսակետը շատ ավելի տարածված է) , թե՞ ես եմ արդեն մեծացել, և այդ ամեն ինչի հավեսը չունեմ: Բայց հոգու խորքում միեւնույն է մտածում եմ, որ արդար չէ: Ձեր դեպքում ինչպե՞ս է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ