![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Գիտեմ, Տեր-Պետրոսյանը ոմանց աչքի լույսը չի, բայց այսօր մի պարզ ճշմարտություն է ասել…
a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի
Էլի եմ կրկնում, Տեր-Պետրոսյանի համակիրն ու երկրպագուն չեմ, բայց կան բաներ, որոնց հետ չեմ կարող չհամաձայնել…
2016-ին էլ էինք պատերազմում, ու այդ պատերազմի ժամանակ անկախ նրանից թե ով էր Սերժը, ինչ էր արել ու դեռ ինչեր էր անելու, չգտնվեց մի ընդինադիր,ով այդ օրերին պահանջում էր Սերժի հրաժարականը…
Իսկ նույն Սերժի հրաժարականը պահանջող Փաշինյան Նիկոլը գնաց Արցախ՝ փորձելով սատար կանգնել պետությանն ու զինվորին…
Իսկ համավարակի դեմ պայքարի այս օրերին իրար հերթ չտալով ոմանք պահանջում են վարչապետի հրաժարականը…
Չնայած էլի եմ ասում…
Մեքենայի կողքով վազող շներն էլ անընդհատ հաչում են, բայց դա չի նշանակում, որ մեքենան կանգնելու է կամ մեքենան կանգնելու դեպքում նստելու են ղեկին ու քշեն…
![]()