![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է համացանում հայտնված հայտնի տեսանյութին, որտեղ ոստիկանները բռնի ուժւվ բերման են ենթարկում քաղաքացուն.
Ի գիտություն որոշ ռոմանԾիկ պոպուլիստների, ոստիկանությունը կարճ կիսաշրջազգեստով, կրակոտ արտաքինով շիկահեր չէ, որի հասցեին կարելի է ռեպլիկ թողնել, պահանջներին չենթարկվել ու մտածել, թե ինչպես կարելի է հետը հաճելի ժամանակ անցկացնել…
Կա օրենք, որի առաջ հավասար են բոլորը…
Հանրությունն ու քաղաքացիները իրենց առողջության ու կյանքի գնով չպետք է պատասխան տան ինչ-որ անպատասխանտու անձնավորության «հերոսկան» վարքագծի համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ սոցիալական ցանցերում հրապարակվեց մի տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները մի քանի հոգով, ուժի գործադրմամբ ձեռնաշղթա հագցնում առանց դիմակի մի քաղաքացու։ Ընդ որում, քաղաքացին, կարծես, չի դիմադրում և մի քանի անգամ ասում է, որ պատրաստ է գնալ Ոստիկանության բաժին, բայց ոստիկանները շարունակում են իրենց բռնի գործողությունները:
Այս դեպքին ֆեյսբուքում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արդարացրել Ոստիկանության գործողությունները. «Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահնջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»:
![]()