![]()
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում քիչ առաջ հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել:
SHANTNEWS-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր Ոսկեպարում գրանցված տեղումներից:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հունիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում՝ հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-ին` օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()