![]()
Սարսափելի ժամանակներ ենք մենք հիմա ապրում, եւ սարսափելի մեղք են մեր երեխաները, որ հիմա տանն են:
«Թագավարակի ռիսկի գործոնը մեծ է: Ամբողջ աշխարհն է խառնվել իրար, ես ինքս իմ մեջ շատ ու շատ հարցեր ունեմ, բայց դրանց մասին չեմ ուզում խոսել, եւ երբեք ոչ մեկս չենք կարող ասել, թե ո՞րն է ճիշտը, ե՞րբ կավարտվի այս քաոսը: Ցավալին սա է: Ես զգում եմ, որ վաղվա օրվա վրա ոչ մի դիրքորոշում չկա, կարծես թե մենք օդում կախված լինենք:
![]()
Ինձ համար սարսափելի մեղք են երեխաները, ովքեր պետք է հաճախեին նախակրթարաններ, զարգացման կենտրոններ, խթանեին էվոլյուցիան: Ընդհանրապես այս դարի, ժամանակաշրջանի երեխաները շատ ակտիվ են, ինչքան կարելի է մուլտֆիլմեր դիտել, ծնողների հետ խաղալ, որը որ չգիտի երեխաներով զբաղվի, տան կենցաղով, խոհանոցով, թե բազմաթիվ այլ գործեր հասցնի»,-սրտնեղած նշում է երգչուհին:
![]()