Ունենք ծանր վիճակում է 391 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 59 վարակակիր. նոր մանրամասներ

Կորոնավիրուսին առնչվող թեման այսօր գերակայել է կառավարության նիստում: Առողջապահության նախարարը խոսել է լարված իրավիճակից և հայտնել, որ արտադրամասերում ևս դեպքեր են գրանցվել: Վարչապետն էլ ընդգծել է, որ համաճարակային կարգի խախտումները շարունակվում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ը` առողջացած, 176-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 63459 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 697 նոր դեպք և 14 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:

Մանրամասները՝  ShantNews տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ