«Բղավոցներ, հևոցներ, շնչելու հնարավորություն ընձեռելու խնդրանքներ…». կորոնավիրուսային հիվանդությունը հրաշքով հաղթահարածի պատմությունը

Անսպասելի և անկանխատեսելի՝ հաճախ այսպիսին է կորոնավիրուսային հիվանդությունը, որ կարող է գլխիվայր է շրջել ամեն ինչ և սկսվի պայքարը, պայքար մահվան դեմ: Սրանում կհամոզվեք, երբ SHANTNEWS.am-ի զրուցակցին լսեք: Գևորգ Կարապետյանը կորոնավիրուսով է վարակվել մոտ քսան օր առաջ: Նրա մոտ հիվանդությունը սկզբում ընթացել է առանց ախտանշանների, սակայն, երբ արդեն հիվանդանոցից դուրս գրվելու շեմին է եղել, ամեն ինչ ծանրացել է և սկսել պայքարել մահվան դեմ:

Այսօր արդեն տեղի ունեցածը հրաշք է համարում: Բարեբախտաբար, հաջողվել է հաղթել կորոնավիրուսը և տուն վերադառնալ: Ապրումների, տեսածի և լսածի մսաին, սակայն, դեռ չի մոռացել: Որ իր վիճակում չհայտնվեք, հորդորում է՝ ծայրահեղ զգույշ եղեք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ը` առողջացած, 176-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 63459 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 697 նոր դեպք և 14 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:

տեսանյութը՝ ShantNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ