«Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ». Նիկոլ Փաշինյան

Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այդ մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երկու օր է՝ գործարկվել է հանրայի վերահսկողության հարթակը: Դա պատկերացում է տալիս՝ ինչ է տեղի ունենում:
Բայց հենց այստեղ նա ընդգծեց մի մտահոգիչ միտում՝ դա առիթ է դառնում ատելության խոսքի, ինչը վարչապետն անընդունելի համարեց:

«Ցավոք սրտի, ինքս էլ վարակվել եմ և, հետևաբար, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես որ պետք էր: Ուզում եմ ասել, որ հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց դատապարտելու, այլ մեր խնդիրը հասկանալու համար է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց՝ 33  տարեկան երիտասարդ պացիենտ է մահացել կորոնավիրուսից, ու որ այս իրավիճակը միայն տարեցներին չի սպառնում:

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, June 4, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ