![]()
Դերասանուհի Անի Խաչիկյանն այսօր նշում է 29-ամյակը:
«Ուղղակի արթնացել եմ, ինչպես մյուսբբոլոր օրերին, առանձնահատուկ ոչինչ չի եղել: Շատ շնորհավորանքներ եմ ստացել, բայց ֆիզիկապես պատասխանել չեմ հասցնում. Տեսլան անընդհատ վազվզում է, իրենով եմ զբաղված»,- ժպիտով պատմեց Անին:
Դերասանուհին տարիքի թվերից չի վախենում. «Մեծանալուց ոչ վախենում եմ, ոչ էլ անհանգստանում: Եթե անհանգստանամ այն բնական երևույթներից, որոնք անկախ ինձնից պետք է տեղի ունենան, բաց կթողնեմ իմ ամեն պահը լիարժեք ապրելու հնարավորությունը»։
Նա առաջին շնորհավորանքը մայրիկից է ստացել, իսկ օրն անցկացնելու է որդու հետ։
«Այս տարի որոշել եմ բալիկիս հետ առանձնանալ, ժամանակս տրամադրել ինձ և տղայիս: Տեսլան դեռ չի հասկանում, որ այսօր իմ ծննդյան օրն է, ուրախ է, ինչպես միշտ»,- նշեց մայրիկը։
Անիի խոսքով` երազանքներ միշտ մտապահել է, բայց այս տարին բացառություն է. «Այսօր ոչ օրվա հետ կապված եմ ինչ-որ բան պլանավորել, ոչ էլ երազանքներ եմ մտապահելու: Ընդհանրապես մեկ երազանք ունեմ. ուզում եմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր ինձ շրջապատում են, երջանիկ լինեն»:
![]()
Դերասանուհին խոսեց նաև իր ձեռքբերումների մասին. «Ես երջանիկ եմ միշտ: Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել ինձ համար թանկ ու կարևոր մարդկանց` Տեսլայիս, ընտանիքիս, ընկերներիս, մարդկանց, ովքեր միշտ ինձ հետ են»:
Անդրադառնալով հարցին, թե որդին ավելի շատ ի՞ր, թե՞ հայրկի հետ է կապված` Անին պատասխանեց. «Կարծում եմ` մինչև 3 տարեկանը բոլոր երեխաները ավելի շատ մայրիկի հետ են կապված, Տեսլան էլ բացառություն չէ»:
![]()