«Հայփոստի» բոլոր բաժանմունքների առջև խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն. Արշակյան

Այսօրվա Կառավարության նիստում վարչապետը մինչ օրակարգին անցնելն անդրադարձավ նաև «Հայփոստում» արձանագրված խնդրին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկել՝ խնդիրները կարգավորելու համար:

««Հայփոստի» բոլոր բաժանմունքների առջև խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն։ Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն դրական տեղաշարժ ունեինք, գծանշվել են նաև փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվել են աշխատանքները: Երեկ պարետը որոշել է, որ այս ամիս ևս փոստատարների միջոցով թոշակները կառաքվեն տներ»։

Արշակյանը նաև նշեց, որ թոշակառուները հնարավորություն ունեն ստանալ բանկային քարտեր՝ մանրամասնելով, որ դա պարտադիր բնույթ չի կրում, և շատ քչերն են օգտվում այդ հնարավորությունից։ Նա կոչ արեց թոշակառուներին բանկային քարտերի միջոցով ստանալ թոշակները։ Նախարարն անդրադարձավ նաև կենսաթոշակների մասին օրինագծին, որն այժմ գտնվում է ԱԺ-ում, և որով մյուս տարվանից պարտադիր է դառնում կենսաթոշակների անկանխիկ ստացումը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ