![]()
Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ, դերասան Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Մելոյանը պահանջում է պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքել եւ փոխհատուցում տրամադրել։
Հայցը ներկայացվել է հունիսի 1-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին։
Մելոյանի ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյանը հայցի պատճառի վերաբերյալ որեւէ տեղեկություն չհաղորդեց։ Իսկ Մելոյանի հետ կապ հաստատելու մեր փորձերը մեղմ ասած ապարդյուն անցան:
Դավիթ Խաժակյանը մեզնից տեղեկացավ իր դեմ ներկայացված հայցի մասին։ Անդրադառնալով պատճառին՝ նա նշեց. «Ենթադրում եմ դա կարող է լինել իր վերաբերյալ իմ գրառումներից մեկը։ Եթե իմանամ, թե ինչն է բուն հայցի հիմքում՝ կարող եմ մեկնաբանել։ Իմ գրառումները վերաբերել են ՀՈԱԿ-ում նրա աշխատանքին իր ֆեյսբուքյան վիրավորական գրառումներին»։
![]()