Վարչապետն ու նրա ընտանիքի անդամները չունեն ջերմություն. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Գևորգյանը:

Նիկոլ Փաշինյանը և ընտանիքի անդամներն արդեն մի քանի օր է, ինչ վարակվել են կորոնավիրուսով։ Վարչապետը գործունեությունը շարունակում է հեռավար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ