![]()
Վրաստանի գլխավոր համաճարակաբան, Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կարծում է, որ համավարակի վերադառնալու սպառնալիքն իրական է, սակայն գխավորը վարակվածների և առողջացածների հարաբերակցությունը պահպանելն է: Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում:
Նրա խոսքերով՝ բոլոր երկրներում սահմանափակումների թուլացումը բերել է վարակի դեպքերի բռնկման:
Ըստ նրա՝ մի կողմից պետք է հնարավորություն ընձեռել զարգացնել տնտեսությունը, իսկ մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն կրել առողջապահության համար:
«Իհարկե, համավարակի վերադարձի վտանգ կա: Այնտեղ, որտեղ սկսվեց մեղմացման քաղաքականությունը, ամենուրեք փոքր թռիչքներ եղան, բայց առանց դրա անհնար է: Չի կարելի այդքան ժամանակ հասարակությանը փակված պահել, ուստի կարևոր է հավասարակշռությունը գտնել»,- ասել է Գամկրելիձեն:
Գամկրելիձեի կարծիքով՝ եթե վարակի երկրորդ ալիքը սկսվի աշնանը, ապա այն նախորդի համեմատ ավելի մեղմ կլինի:
«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, պաշտպանենք հեռավորությունը և կրենք պաշտպանիչ դիմակներ: Հաճախ լվացեք ձեռքերը, մշակեք ախտահանիչ նյութերով և խուսափեք հավաքույթներից»,- ասել է նա:
![]()