![]()
ԵՄ թռչող Հայկական ավիաընկերություններ գոյություն չունեն, որ մի հատ էլ արգելվեն նրանց թռիչքները դեպի ԵՄ. Շահեն Պետրոսյան
Փորձեմ հնարավորինս համառոտ ներկայացնել EASA-ի որոշման դրդապատճառը:
Նորից պետք է որոշ լրատվամիջոցների հիասթափեցնեմ:
ԵՄ թռչող Հայկական ավիաընկերություններ գոյություն չունեն, որ մի հատ էլ արգելվեն նրանց թռիչքները դեպի ԵՄ:
1. Կան տարբեր թղթերի վրա կաշառքով կամ այլ անօրինական եղանակներով նախկինում ՔԱԳՎ-ի կողմից գրանցված ընկերություններ, որոնք երբեւէ գործունեություն չեն ծավալել Հայաստանում, այլ ապօրինի գործարքներ են իրականացրել տարբեր հակամարտության գոտիներում, հիմնականում սպասարկելով Ռուսաստանի շահերը: Բնական էր, որ Ռուսաստանը օգտագործել է մեր «միամիտներին», հակառակ դեպքում այս պատժամիջոցները կկիրառվեր իրենց ընկերությունների նկատմամբ:
2. Երբ ՌՔ-ն հետագայում ՍՍ-ն հետեւողականորեն ոչնչացրեցին հայկական ավիացիան, ստեղծեցին պարարտ հող նման երեւույթների համար, այս նույն լրատվամիջոցները ծպտուն անգամ չէին հանում:
3. Եթե հայկական անձնակազմը աշխատում է այլ երկրների ընկերություններում, դա չի նշանակում, որ այդ ընկերությունը հայկական է: Տվյալ դեպքը վերաբերվում է Արմենիա ընկերությանը, որը վրացական է ու նա սեւ ցուցակում չի հայտնվի, որովհետեւ թռիչքները իրականացնում է վրացական կոդով:
4. Տաթեւիկ Ռեւազյանին մեղադրելը շատ հեշտ է, որովհետեւ ոմանց համար լավ թիրախ է: Իսկ նա արել է այն, ինչ իրեն հանձնարարել են, ինքն էլ կատարել է այդ հանձնարարությունը, ավելին նրանից չէին պահանջում: Մասնավորապես վերստուգել նախկինում կատարված ապօրինի գործարքները կամ վերահսկել թռիչքների անվտանգությունը:
5. Կարծում եմ, գոնե հիմա ավելի լուրջ է պետք վերաբերվել այս ոլորտին: Ինչի մասին արդեն շուրջ 20 տարի բարձրաձայնել եմ: Նույնիսկ 1 տարի առաջ կառավարությանն եմ ներկայացրել ոլորտի զարգացման հայեցակարգը ու ինչքան տեղյակ եմ ավիացիայի այլ մասնագետներ եւս իրենց ծրագրերն են ներկայացրել:
6. Փաստորեն EASA-ն էլ է ասում, ստեղծեք սեփական ավիաընկերություն ու վերահսկեք թռիչքների անվտանգությունը, այդ ժամանակ ԵՄ-ի օդային դարպասները կբացվեն, մի ընդօրինակեք գաճաճ պետություններին:
Հայաստանի Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյան
![]()