93 մլն. դրամ բարերար Միքայել Վարդանյանի կողմից` Երևանի նպաստառու ընտանիքների

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամի օգնություն է տրամադրել Երևան քաղաքում բնակվող, սոցիալապես անապահով, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող բոլոր 468 անչափահաս երեխաներին:

Հավելենք՝  բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն. դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200.000 դրամ:

Հիշեցնենք, որ Միքայել և Կարեն Վարդանյանները մարտ ամսին ևս 100 մլն. դրամ էին փոխանցել կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված գանձապետական հաշվին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ