![]()
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ այսօր երաժշտական տոն է կազմակերպվել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար:
Այդ առիթով ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան գրել է.
«Շատ ցավում եմ, որ հանգամանքների բերումով այսօր չկարողացա ներկա գտնվել համերգին։ Հետևեք համերգին առցանց և դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։ Միասին կարող ենք կյանքեր փրկել»:
Աննա Հակոբյանը նաև կիսվել է համերգի տեսանյութով:
Երաժշտական տոն քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար։
Երաժշտական տոն քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար։ Շատ ցավում եմ, որ հանգամանքների բերումով այսօր չկարողացա ներկա գտնվել համերգին։ Հետևեք համերգին առցանց և դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։ Միասին կարող ենք կյանքեր փրկել։ #Cityofsmile #Changesomeoneslife
Posted by Anna Hakobyan on Monday, June 1, 2020
![]()