![]()
«Հարևան երկրի թերթը վերջերս գրում էր, թե մեզ մոտ հայտնվել են նոր «Փաշինյաններ», նոր «Զելենսկիներ», ու իբր մեզ մոտ իրավիճակը Հայաստանի կամ Ուկրաինայի նման է: Պետք է ասեմ, որ իրավիճակը կարող է տարբեր կերպ զարգանալ:
Սակայն մեզ մոտ չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ»»,- ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ կոչ է անելով Բելառուսի ներկա դրությունը չհամեմատել Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների հետ:
Լուկաշենկոն նշել է՝ բելառուսների բերանը չեն փակելու:
![]()