Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ձեռք բերված 42 մլն դոլարի անպետք զենքի գործով ԱԱԾ-ն մեկ անձի է կալանավորել

Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զենքի քրեական գործով կալանավորված անձ կա: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանից:

Քրեական գործով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել:

Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

ԱԱԾ-ից Factor.am-ին դեռ ապրիլի սկզբին էին տեղեկացրել, որ քրեական գործը իրենց վարույթում է, սակայն այլ մանրամասներ չէին փոխանցել:

Ի դեպ, նշենք, որ ԱԱԾ-ն Հրաչյա Հակոբյանի նշած կալանավորված անձի մասին պաշտոնապես չի հայտնել:

աղբյուրը՝ Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ