«Սիրելի հայրենակիցներ, հունիսի մեկը երեխաների պատպանության օրն է, պաշտպանեք ձեր երեխաներին, պաշտպանեք բոլոր տեսակի վտանգներից և առաջին հերթին հենց համավարակից…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.

ՀՈՒՆԻՍԻ 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է…

Ինքս անձամբ ծնող եմ ու լավ գիտեմ ինչ է նշանակում երեխա ունենալ, լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ծնող լինել…

Երբ ամեն հնարավոր ու անհնարին բան ցանկանում ես անել, որպեսզի երեխադ ուրախանա ու իրեն լավ զգա… Երբ ազատ ժամանակիդ ամեն վայրկյանը ցանկանում ես նվիրել երեխայիդ…

Հավատացած եմ, որ ձեզնից շատերն են այս կերպ մտածում, չեմ պատկերացնում մի ծնողի, ով չի սիրի իր երեխային…

Բայց երկրում ստեղծված է մի իրավիճակ, երբ համավարակով պայմանավորված ամեն մի անզգույշ քայլ կարող է վատ հետևանքների հանգեցնել…

Սիրելի հայրենակիցներ, հունիսի մեկը երեխաների պատպանության օրն է, պաշտպանեք ձեր երեխաներին, պաշտպանեք բոլոր տեսակի վտանգներից և առաջին հերթին հենց համավարակից…

Հուսով եմ, մեր քաղաքացիական գիտակցությունը կբավարարի հունիսի 1-ին երեխաներին պաշպանելու համար` զերծ պահելով ատաքին աշխարհի հետ շփումից և վարակվելու ու վարակելու հնարավորությունից:

Շնորհավորում եմ բոլորին Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:

ՀՈՒՆԻՍԻ 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է…Ինքս անձամբ ծնող եմ ու լավ գիտեմ ինչ է նշանակում երեխա…

Posted by Taron Chakhoyan on Sunday, May 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ