ԱՄՆ-ում 6 և 7 տարեկան եղբայրները վերցրել են տատի մեքենան և վթարի ենթարկվել․ երկուսն էլ մահացել են

ԱՄՆ Միսսուրի նահանգում երկու եղբայրները վերցրել են տատիմահացել են ավտովթարից այն բանից հետո, երբ վերցրել էին տատիկի մեքենան: Վթարը տեղի է ունեցել Ջեքսոնի կոմսությունում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ եղբայրները եղել են 6 և 7 տարեկան երեխաներ: Նրանք վերցրել են մեքենայի բանալիները և դուրս եկել տնից:

Համաձայն նախնական տվյալների՝ ղեկին եղել է ավագ եղբայրը: Նա կորցրել է ղեկի կառավարումը, և մեքենան ցած է գլորվել, ինչից հետո մեքենան այրվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ