![]()
Կորոնավիրուսով վարակված մարդու մոտ արյան ցուցիչները փոխվում են. պաշտպանիչ լիմֆոցիտների քանակը նվազում է, արյան սպիտակ բջիջների քանակը մեծանում է, C- ռեակտիվ սպիտակուցը և բորբոքման այլ ցուցանիշները կտրուկ աճում են: Այդ մասին Факты и комментарии-ին ասել է բարձր կատեգորիայի բժիշկ-վարակաբան, Ուկրաինայի Լ. Վ. Գրոմեշևսկու անվան համաճարակաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Վիտալի Յանչենկոն:
Նաև, նրա խոսքով, օրգանիզմում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների հետ:
Այս միտումն առաջին անգամ նկատել են ամերիկյան կլինիկաներից մեկի բժիշկները. նրանց զարմացրել են մեծ թվով հիվանդները, որոնց մոտ COVID-19-ը արյան մակարդման անսովոր աճ է առաջացրել: Հաստատվել է նաև, որ խոշոր զարկերակներում արյան խտացումը բավական երիտասարդ պացիենտների մոտ հարուցում է ուղեղի կաթվածի կտրուկ աճ:
Պատկերավոր ասած` կորոնավիրուսը «հափշտակում է» թթվածինը հեմոգլոբինից, որը տեղափոխում են էրիթրոցիտները: Օրգանիզմում ֆերրիտինի՝ երկաթի հետ սպիտակուցի միացության, որը պահվում է օրգաններում և հյուսվածքներում, մակարդակը բարձրանում է: Կիևում COVID 19-ով հիվանդներից մեկի մոտ գրանցվել է ֆերրիտինի 10-անգամ ավելացում (հեմոսիդերոզ):
Օրգանիզմում նման քիմիական ռեակցիաների հետևանքը, այսպես կոչված, ցիտոկինային փոթորիկն է, որը առաջանում է ինչպես վիրուսի, այնպես էլ ֆերրիտինի պատճաոռվ, և ոչնչացնում է օրգանները և բջիջները:
«Եթե այս փոթորիկը չմարվի, օրգանիզմը կտուժի թթվածնի պակասի (հիպոքսիկ համախտանիշ), ուժեղ անեմիայի պատճառով: Հիվանդի մոտ կտրուկ կաճի թրոմբ ունենալու հակումը, ինչը վտանգավոր է արյան անոթների, սրտի, թոքերի, լյարդի, ուղեղի համար»,- բացատրել է գիտնականը՝ նախազգուշացնելով, որ օրգանների նման բազմակի անբավարարությունը գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի հիվանդի մահվան:
![]()