«Ես որ Վարչապետի խորհրդականը լինեի, խորհուրդ կտայի ամենախիստ սահմանափակումները կիրառել»․ Ալինա Բոյաջյան

Ալինա Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Էս ինչ ժողովուրդ ենք մենք… Ամբողջ օրը իշխանություններից պահանջում ենք հսկողությունը խստացնել ու նոր միջոցներ ձեռնարկել էդ անտեր վիրուսի տարածումը կանխելու համար, հետո էլ դուրս գալիս ցույցի՝ թե բա Դենդրոպարկը մի փակեք, սա մի փակեք, նա մի փակեք…

Եկեք կողմնորոշվենք, մենք ի՞նչ ենք ուզում. առանց սահմանափակումների, ազատ կյանքով ապրել ու վարակվել, ՄԵՌՆԵԼ, թե՞ ինչ-որ ժամանակ համբերել, հրաժարվել էդ քմահաճույքներից ու առողջ մնալ, ԱՊՐԵԼ…

Ես որ Վարչապետի խորհրդականը լինեի, խորհուրդ կտայի ամենախիստ սահմանափակումները կիրառել, ԲՈԼՈՐ ցույց անողներին բերման ենթարկել ու տուգանել, ու վերջապես էն անտեր օրենքը գործածել, ինչի՞ համար եք վարակելու համար տուգանքներ, ձերբակալում կամ կալանք սահմանել, եթե օրենքը միայն թղթի վրա էր մնալու…

Էս ինչ ժողովուրդ ենք մենք… Ամբողջ օրը իշխանություններից պահանջում ենք հսկողությունը խստացնել ու նոր միջոցներ ձեռնարկել…

Posted by Alina Bojolyan on Sunday, May 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ