Բելառուսում ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ են

Բելառուս իրավապաշտպանները հաղորդել են 17 ակտիվիստի ձերբակալության մասին։ Նրանք ձերբակալվել են նախագահի պաշտոնում Սվետլանա Տիխանովսկու առաջադրման համար ստորագրահավաքի ժամանակ։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կենտրոնին։ Մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն Սվետլանա Տիխանովսկու, որի ամուսինը՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, մի քանի կողմնակիցների հետ ձերբակալվել է Գրոդնոյում և ներկայում Մինսկի քննչական մեկուսարանում է։ Ավելի վաղ էր Մինսկում ձերբակալվել էր բելառուսական ընդդիմության առաջնորդներից Նիկոլայ Ստատկևիչը։

Ոստիկանությունը մարդկանց հորդորել է ցրվել՝ հայտարարելով, որ հավաքը վերածվել է չարտոնված ցույցի։ Ի պատասխան, սակայն, հավաքվածները սուլել են և վարկարկել «Ամոթ»։

Այսօր մի շարք նախաձեռնող խմբեր աշխատում են նաև նախագահի նախկին օգնական Վալերի Ցեպկալոյին, «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին և այլընտանքային այլ թեկնածուների Բելառուսի նախագահի պաշտոնում առաջադրման օգտին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ