![]()
Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
«Այսպիսով, մարզում ընդհանուր ունենք 528 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»,- ասված է մարզպետարանի էջում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 355-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282 -ի (մայիսի 30-ին՝ 8927): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Գրանցվել է մահվան 4 դեպք։
Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3386: Փաստացի բուժում է ստանում 5715 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 58065 քաղաքացի:
Թարմացվել է 31.05.2020թ․ ժամը 11։00-ին
![]()
![]()