![]()
«Կարգին» հայն ու «սրիկա» ոստիկանները
Այսօր Նոր Նորքի 8-րդ զանգվածում, ճռ շոգին ժպիտով ծառայող «սրիկա» ոստիկանները նկատեցին «Նիսսան» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը պաշտպանիչ միջոցներ չուներ, կողքին էլ նստեցրել էր հազիվ 4-5 տարեկան տղաներին: Էս «սրիկա» ոստիկանները կանգնեցրեցին մեքենան ու սկսեցին վարորդին բացատրել, որ պետք է դիմակ կրեր, և, հետո մանկահասակ երեխաներին չի կարելի նման կերպ տեղափոխել:
Էս «կարգին» հայ տղեն միանգամից վրդովվեց «սրիկա» ոստիկանների «ապօրինի» գործողություններից և, անտեսելով մեքենայում գտնվող մորն ու հուզված զավակներին, սկսեց անհասցե հայհոյել’ հրաժարվելով ներկայացնել փաստաթղթերը:
Այդ ընթացքում մայրն իջավ մեքենայից’ «սրիկա» ոստիկաններին «ճիշտ» բացատրելու պատրաստակամությամբ, որ նրանք էլ իր որդու պես «կարգին» տղաներ դառնան: Էս «կարգին» տղեն էլ, երևի հասկանալով, որ ներկայացումը լավ չստացվեց, թողեց մորը փողոցում ու մեքենայով բարձր արագությամբ թռավ: Ոստիկաններն, իհարկե, հետապնդեցին նրան, շենքերից մեկի բակում բռնեցին ու բերման ենթարկեցին բաժին:
Հա, մոռացա ասեմ, որ էս «կարգին» տղեն խոսքի մեջ համեմատականներ էր անցկացնում մեր ու Վրաստանի և Ռուսաստանի միջև. երկրներ, որտեղ ինքն ու իր նմանները բառիս բուն իմաստով պատերի տակով են ման գալիս: Չմոռանամ ասեմ, որ մերն էլ սկսեց մեզ’ «սրիկաներիս» անիծել: Մի խոսքով սա է այն իրականությունը, որում ապրում ենք: Ու վատն այն է, որ սրա նման «կարգին» տղերքը ամեն քայլափոխի հանդիպում են: Սրա նմաններն ամրապնդում են վստահությունս, որ անասունին մարդ դարձնելու երկու ճանապարհ կա’ մահակն ու գիրքը (սրա դեպքում հասկացաք’ ինչը):
Սա մի օր, գտնվելով ինչ-որ «պատենդ» օղու (սրա կատեգորիայի մարդիկ սիրում են հայտնի օղիների կեղծված տարբերակները լակել) ազդեցության տակ, վստահ եմ պատմելու է իր այսօրվա քաջագործությունները’ լրիվ այլ երանգներով: Եթե կարդացած լինեք գրածս, տվեք թող ինքն էլ կարդա:
աղբյուրը՝ Debate
![]()