«Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում դուք բարևում եք, ում հետ խոսում եք, ում կողքով անցնում եք վարակված է կորոնավիրուսով․..». նախարար Թորոսյան

Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում դուք բարևում եք, ում հետ խոսում եք, ում կողքով անցնում եք վարակված է կորոնավիրուսով:

Պատկերացրեցի՞ք:

Որո՞նք են Ձեր գործողությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 355-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282 -ի (մայիսի 30-ին՝ 8927): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Գրանցվել է մահվան 4 դեպք։

Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3386: Փաստացի բուժում է ստանում 5715 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 58065 քաղաքացի:
Թարմացվել է 31.05.2020թ․ ժամը 11։00-ին

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ