![]()
Ռուսաստանում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ Մոսկվայում աշխատող տաքսիստը հաճախորդի պատվերի հետքերով գնալուց հետո օգնել է փրկել նրան։ Դրա համար հիմք են եղել հաճախորդի պատվերի տվյալները։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն։
Մայիսի 27-ին տաքսիստը ստացել է պատվեր, որին կցված է եղել կին հաճախորդի նամակը, որ իրեն օգնություն է հարկավոր։ Հավելվածի այդ նամակներին նա ուշադրություն չի դարձրել մինչև այն պահը, երբ հաճախորդը գրել է, որ իրեն բռնի կերպով պահում են ու բռնություն են գործադրում։
Հասնելով պատվերի վայր, տաքսիստը պարզել է, որ հաճախորդն արդեն այդ վայրում չէ։ Նա կապվել է իրավապահների հետ, որոնց փոխանցել է բոլոր նամակները և այլ տվյալները։ Պատվերի հիման վրա նրանք կարողացել են տեղորոշել կնոջն ու 1 ժամ անց ազատել են նրան՝ ձերբակալելով բռնարարներին։
![]()