«Ազատի ջրամբարի ջրթափը…». նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Ազատի ջրամբարի ջրթափը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել։

Ազատի ջրամբարը Հայաստանի Արարատի մարզում է, Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Սնվում է նաև աղբյուրներից։

525 մլն մ³ ծավալով Ախուրյանի ջրամբարը կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով՝ 1963 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում:

Ախուրյան գետի ջրօգտագործումը, հետագայում՝ նաև Ախուրյանի ջրամբարինը, կատարվում են Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով:

Դա նշանակում է, որ ջրամբարի կառավարման հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել միանձնյա:

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Sunday, May 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ