![]()
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 355-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282 -ի (մայիսի 30-ին՝ 8927): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Գրանցվել է մահվան 4 դեպք։
Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3386: Փաստացի բուժում է ստանում 5715 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 58065 քաղաքացի:
Թարմացվել է 31.05.2020թ․ ժամը 11։00-ին
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 9282
- Առողջացածներ — 3386
- Փաստացի բուժվողներ -5715
- Ընդհանուր թեստեր — 58065
- Մահվան ելքեր — 131
- Մահվան ելքեր այլ պատճառով –50
![]()