![]()
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին,գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալիկ Ա․-ն:
![]()
![]()