Տիրոջ սպանության համար դատարանում կհարցաքննվի թութակը

Բուենոս Այրեսում դատարանը կհարցաքննի թութակին, որը դարձել է իր տիրուհու սպանության ականատեսը. այս մասին գրում է Daily Mail-ը:

Թութակը կրկնել է  2018 թվականին սպանված 46-ամյա Էլիզաբեթ Տոլեդոյի վերջին խոսքերից մեկը։ Արգենտինուհու բռնաբարության և սպանության մեջ կասկածում են երեք բնակիչներից երկուսին, որոնց նա վարձակալությամբ  սենյակ է տվել: Խոսքը 51-ամյա Միգել Սատուրինյո Ռոլոնիի և 62-ամյա Խորխե Ռաուլ Ալվարեզինի մասին է: Երրորդ բնակիչը սպանության պահին ալիբի է ունեցել։

«Ոչ, խնդրում եմ, թողեք ինձ»,- ասել է կինը:

Սենյակում  հայտնաբերել է միայն սպանվածի մարմինը և թութակի վանդակը։

Ըստ զոհի հարևանի՝ թութակը նաև ասել է.

«Ինչու ես ինձ հարվածում»:

Ոստիկանությունում կարծում են, որ թութակը կրկնում էր զոհի վերջին խոսքերը։ Մեղադրող կողմը նաև հիմք է ընդունում կնոջ նախաբազկի վրա եղած հետքը, որն իբր համընկնում է Ռոլոնի ատամների հետ: Բացի այդ, զոհի մարմնի վրա հայտնաբերվել են երկրորդ կասկածյալի ԴՆԹ-ի նմուշներ:

Կասկածյալների և կնոջ լուսանկարներն՝ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ