![]()
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի տրակտորների գործարան այցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում խիստ սահմանփակիչ միջոցառումների բացակայության պատաճառով Բելառուսին նախանձում են։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսին նախանձում են բարձրագույն մակարդակով։ Նա նաև գործարանի աշխատողներին կոչ է արել չվախենալ կորոնավիրուսով վարակվելուց, քանի որ «եթե որևէ մեկը վարակվի, կբուժեն»։
Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Բելառուսում խիստ միջոցառումներ չեն իրականացվել։ Մայիսի 30-ի դրությամբ այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 41 658 դեպք, գրանցվել է 229 մահ, ապաքինվել է 17 964 հիվանդ։
![]()